«Կանաչ բարի լույս»․ Սոֆի Մխեյանի լուսանկարը Դիլիջանից

11:43   20 հունիսի, 2022

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով կիր ամառային կերպարը։

Սոֆի Մխեյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Դիլիջանում։ Սոֆին կանաչ տաբատ է կրում, սպիտակ շապիկ, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Սոֆին արեւային ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կանաչ բարի լույս բոլորիդ»։

Սոֆի-Մխեյան.jpg (327 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոֆին վարդագույն բլուզ էր կրում, պատառոտված ջինսե տաբատ։ Նա արձակել էր մազերը, առանց շպարի էր։ «Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է։ Եկեք բարի լույս մաղթենք միմյանց, իմ սիրելի հետևորդներ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE