Վարդագույնի երանգները․ Ռոմելա Սարգսյանը նոր ֆոտոշարք ունի

14:38   20 հունիսի, 2022

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ռոմելա Սարգսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն հագուստ է կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկները։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում Ռոմելան հետեւորդներին շնորհակալություն է հայտնել դրական հույզերի համար։

Ռոմելա Սարգսյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Ռոմելան բաց գույնի բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները՝ մատանիները։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Միշտ փայլում ես»։

 



© NEWS.am STYLE