Սկանդալային բաժանումից հետո Ջիջի Հադիդը շնորհավորել է իր դստեր հորը՝ Զեյն Մալիկին

15:12   20 հունիսի, 2022

Սուպերմոդել Ջիջի Դադիդը սկանդալային բաժանումից հետո առաջին անգամ հրապարակային դիմել է Զեյն Մալիկին։ 2021թ․-ի հոկտեմբերին աղմկոտ սկանդալ բարձրացավ․ գործող գլխավոր անձինք Զեյնն ու Իոլադնա Հադիդին էին՝ մոդելի մայրը։ Վերջինս հայտարարել էր, որ դստեր ընկերն ու թոռան հայրը ձեռք է բարձրացրել իր վրա։

62b015196a7d4f35ca647240-900x.jpg (197 KB)

Մոդելը նախկին սիրելիին շնորհավորել է Հայրերի օրվա առիթով՝ լուսանկար հրապարակելով իր հոր՝ Մոհամեդ Հադիդի եւ Զեյնի եւ իրենց դստեր՝ Խայի հետ։

84000.jpg (53 KB)

«Հայրերի օրվա առիթով շնորհավորում եմ իմ հիասքանչ հայրիկն, սիրում եմ քեզ։ Խայի հայրիկին եւս»,- գրել է մոդելը։



© NEWS.am STYLE