«Սիրեք եւ արժեւորեք ձեզ․ շնորհակալ եղեք Տիրոջն ամեն օրվա համար»․ Դիանա Գրիգորյան

22:39   20 հունիսի, 2022

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Դիանա-Գրիգորյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան վառ վարդագույն տոպ է կրում, որը համադրել է կապույտ տաբատի հետ։ Դիանան արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Սիրեք եւ արժեւորեք ձեզ։ Շնորհակալ եղեք Տիրոջն ամեն օրվա համար։ Կյանքը հիասքանչ է իր պարզության մեջ, պարզապես ապրեք»,- գրել է նա։

285180516_1341458806363983_2145631916023132207_n(1).jpg (256 KB)

Օրերս տեղադրված լուսանկարում Դիանան կապույտ, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Դիանա Գրիգորյանը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE