Ավիավթարից փրկված միակ կնոջ մասին պատմող ֆիլմը գլխավորել է վարձույթը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում

16:13   20 հունիսի, 2022

Ռուսական «Միայնակ» («Одна») դրամատիկական ֆիլմն անցած հանգստյան օրերի ընթացքում դարձել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում վարձույթի առաջատարը՝ 43,4 միլիոն ռուբլի հավաքելով։ Այս մասին են վկայում kinobusiness.com պորտալի նախնական տվյալները հունիսի 16-19-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ռեժիսոր Դմիտրի Սուվորովի ֆիլմը վարձույթում է հայտնվել հունիսի 9-ին։ Սյուժեի հիմքում իրական պատմություն է ավիավթարի մասին, որը տեղի է ունեցել 40 տարի առաջ․  բախվել էին «Ту-16» ռազմական եւ «Ан-24» ուղեւորների փոխադրող ինքնաթիռները, որում ուսանողուհի Լարիսա Սավիցկայան ամուսնու հետ էր։ Նա միակ ուղեւորն էր, որը փրկվել է 5 կիլոմետր բարձրությունից ընկնելուց հետո։ Նա փրկվել է՝ անկախ ծանր վնասվածքներից։

Ֆիլմում նկարահանվել են Նադեժդա Կալեգանովան, Վիկտոր Դոբրոնրավովը, Մաքսիմ Իվանովը, Մարիա Սոկովան եւ այլք։



© NEWS.am STYLE