Բուքինգհեմյան պալատն ավարտել է Մեգան Մարքլին հալածելու գործով հետաքննությունը

17:32   20 հունիսի, 2022

Բրիտանական մամուլը հայտնել է, որ Բուքինգհեմյան պալատը չի հրապարակի Մեգան Մարքլին հալածելու վերաբերյալ հաշվետվությունը, որից արքայադուստրը բողոքում էր նախորդ տարվա մարտին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ընթացքում։

Բացատրությունը պարզ է՝ արքայական ընտանիքում լրացուցիչ լարվածություն չհրահրելու նպատակով։  

Նշվում է, որ հետաքննության շրջանակներում հարցաքննվել է Սասեքսի դուքսերի «չորս կամ հինգ» նախկին աշխատակից այն դեպքում, երբ նրանց ընդհանուր թիվտ մոտավորապես 25-ն է։

Ըստ Peopletalk-ի նյութերի



© NEWS.am STYLE