Հայտնի է Սերգեյ Բոդրովի «Ազատ շնչեք» մելոդրամայի պրեմիերայի օրը

18:11   20 հունիսի, 2022

KION առցանց կինոթատրոնը հայտարարել է «Ազատ շնչեք» մելոդրամայի պրեմիերայի օրը։ Ռեժիսոր Սերգեյ Բոդրով ավագի նոր ֆիլմն առցանց կինոթատրոնի հետեւորդներին հասանելի կլինի հունիսի 23-ից։

Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Եվգենի Տկաչուկը, Պոլինա Պուշկարուկը եւ Պոլինա Ագուրեեւան։

Ժապավենի սյուժեն զարգանում է Իլյայի (Տկաչուկ) շուրջ, որը հետտրավմատիկ սրթեսային խանգարում ունի եւ կակազում է։ Հուսախաբ լինելով՝ նա գրանցվում է հայտնի մասնագետ Չերկասովայի (Ագուրեեւա) կուրսին։ Թերապիայի ընթացքում նա նոր ընկերների ու նոր սիրո է հանդիպում՝ Վերային (Պուշկարուկ)։ Սակայն Իլյայի ուշադրությանն արժանանալու համար սկսում է պայքարել նաեւ Չերկասովան։

Ֆիլմը նկարահանելու գաղափարը Բոդրովի մոտ առաջացել է դեռ 1990-ականներին։ Սյուժեի գործողությունները զարգանում են Սանկտ Պետերբուրգի փողոցներում։



© NEWS.am STYLE