Բռնաբարության համար ձերբակալված ռեժիսորը շուտափույթ հետաքննություն է պահանջել

20:12   20 հունիսի, 2022

«Օսկարակիր» սցենարիստ, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Փոլ Հագիսը, որը ձերբակալվել է բռնաբարության համար, հայտարարել է, որ անմեղ է, հայտնում է ANSA-ն։

Ռեժիսորի դեմ հաղորդում էր ներկայացնել օտարազգի կինը, որը Հագիսին մեղադրել է իրեն երկու օր պահելու եւ հարկադիր ինտիմ մտերության համար։ Կինը բժիշկների եւ հոգեբանների օգնության կարիքն է ունեցել։

Հագիսն իր փաստաբանի՝ Մակելե Լաֆորջինի միջոցով փոխանցել է, որ շուտափույթ հետաքննություն է պահանջում։ 2017թ․-ին ռեժիսորի դեմ կրկին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել։

Հագիսն «Օսկարի» է արժանացել «Բախում» եւ «Միլիոն դոլարանոց փոքրիկը» ֆիլմերի համար։

Լուսանկարը՝ Danny Moloshok/Reuters



© NEWS.am STYLE