Էդ Շիրանը երկրորդ անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի ամենալսված երգիչը

22:19   20 հունիսի, 2022

Երաժիշտ Էդ Շիրանը դարձել է 2021թ․-ի Մեծ Բրիտանիայի ամենահանրաճանաչ արտիստը, հայտնում է The Sun-ը։

Սա արդեն երկրորդ անգամն է, երբ Շիրանը մեկ տարվա ընթացքում երկու մրցանակ է ստանում եւ հինգ տարվա ընթացքում չորրորդ անգամը, երբ նա արժանանում է Մեծ Բրիտանիայի ամենալսված երգչի կոչմանը։ 2017թ․-ին երգիչը նաեւ երկու մրցանակ է ստացել՝ թողարկելով «Divide» ալբոմը եւ «Shape Of You» սինգլը, որը «պայթեցրել» է համաշխարհային չարթերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Sky News-ին։

Էդ Շիրանը մեր ժամանակների՝ կոմերցիոն առումով ամենահաջողակ արտիստներից է։

 



© NEWS.am STYLE