Երգչուհի Սլավան կորցրել է Ալեքսանդր Արուտյունովի ստեղծած բացառիկ զգեստները

19:02   20 հունիսի, 2022

Ռուս երգչուհի Սլավան գանգատվել է, որ կորցել է Ալեքսանդր Արուտյունովի զգեստներով արկղը․ երգչուհին մտադիր էր դրանք կրել մոտակա համերգին, հայտնում է Gazeta.ru-ն։

«Երեկ, երբ մենք հեռանում էինք համերգից, չգիտեմ, թե ինչպես, բայց կորավ արկղը, որի մեջ էին երկու զգեստները, որոնք մեզ համար կարել է Ալեքսանդր Արուտյունովը»,- գրել է Սլավան։

Ըստ ամենայնի՝ արկղը կորել է, երբ պատահաբար բացվել է մեքենայի բեռնախցիկը։ Սակայն երբ արտիստի մենեջները վերադարձել են դեպքի վայր, բացառիկ զգեստներն արդեն այնտեղ չեն եղել։

Երգչուհին հավելել է, որ իր օգնականներն ամբողջ օրն անց են կացրել ոստիկանությունում՝ նայելով տեսախցիկների բովանդակությունը։ Սակայն մեքենան կանգնած է եղել չերեւացող հատվածում, այդ պատճառով որոնումներն արդյունք չեն տվել։



© NEWS.am STYLE