«Հիանալի հայրիկ»․ Արփի Գաբրիելյանն հրապարակել է Միհրան Ծառուկյանի ու իրենց որդու լուսանկարը

16:39   21 հունիսի, 2022

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Միհրան Ծառուկյանը որդու հետ

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում պատկերված են նրա ամուսինը՝ երգիչ Միհրան Ծառուկյանն ու նրանց որդին․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ «Հիանալի հայրիկ»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Արփին։

Արփի Գաբրիելյան

Օրերս հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն աձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ «Նկարահանումներ»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Արփին։



© NEWS.am STYLE