«Ավելի լավ է՝ մահանամ»․ Բիլի Այլիշն անկեղծորեն պատմել է մայրության մասին

13:12   21 հունիսի, 2022

Երգչուհի Բիլի Այլիշը «Sunday Times» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ մանուկ հասակից երազել է մեծ ու ամուր ընտանիքի մասին։

«Ավելի լավ է մահանամ, քան ամբողջ կյանքս առանց երեխաների ապրեմ։ Նրանք ինձ շատ են պետք»,- ընդգծել է Այլիշը։ Ընդ որում, նա խոստովանել է, որ ինքը ծայրահեղ վախենում է նրանից, թե ինչի կարող են բախվել իր երեխաները։ «Որքան մեծանում եմ, այնքան շատ եմ անհանգստանում այն պատճառով, որ մի օր իմ երեխան կարող է որոշել, որ ինչ-որ բան ճիշտ է, երբ իրականում այդպես չէ»,- հավելել է Բիլին։

Այլիշի խոսքով՝ ինքն անհանգստանում է, որ երեխաները չեն լսի իր կարծիքը։



© NEWS.am STYLE