5 աշխատանք՝ նկարահանված տարբեր երկրներում․ «Ոսկե ծիրանը» 44-օրյա պատերազմի մասին ֆիլմեր կցուցադրի

13:35   21 հունիսի, 2022

Օրերս համացանցում գրառում էր տարածվել այն մասին, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է Արցախի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը, որի հեղինակը կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Փիթեր Փահլավանյանը:

ԿինոփառատոնԻ ընթացքում, սակայն, «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով կներկայացվի հատուկ ծրագիր, որի ֆիլմերն անդրադառնում են 44-օրյա պատերազմին և նկարահանված են հույների, արեգնտինացիների, ուրուգվայցիների եգիպտացիների և հայերի կողմից:

Խոսքը հետեւյալ ֆիլմերի մասին է՝ «Մոռացված հայրենիք», ռեժ.՝ Էսամ Նագիի (Եգիպտոս), «Մենք ենք մեր սարերը», ռեժ.՝ Ֆեդերիկո Լեմոս (Արգենտինա/Ուրուգվայ), «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), ռեժ.՝ Թոմաս Սիդերիս «Դիմակայություն», ռեժ.՝ Արման Երիցյան (Հայաստան)։  Շուտով կներկայացվի նաև փառատոնի փակման ֆիլմը, որը նույնպես վավերագրական լիամետրաժ անդրադարձ է Արցախյան 44-օրյա պատերազմին:

289625660_5945526918797444_985143649894082543_n.jpg (57 KB)289638953_5945527018797434_7199015268972919998_n.jpg (105 KB)

«Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է Արցախը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ 

289783569_5945527262130743_3975165044106557003_n.jpg (125 KB)289816786_5945526648797471_3930999043677831819_n.jpg (53 KB)

 



© NEWS.am STYLE