Տրիստան Թոմփսոնի դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանը նոր սիրավեպ ունի

17:12   21 հունիսի, 2022

Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել, հայտնում է People-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ինսայդերների խոսքով՝ Քլոեն ընկերոջ հետ վաղ հարաբերությունների փուլում է։ «Քլոեն շատ լավ է զգում, սակայն առայժմ չի ցանկանում հրապարակել սիրելիի անունը»,- հայտնել է աղբյուրը։ Ասում են՝ խոսքը գործարարի մասին է, որի հետ Քլոեին ծանոթացրել է նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը։

Քլոե Քարդաշյանի նախկին սիրելին՝ բասկետբոլիս Տրիստան Թոմփսոնը, նրան դավաճանել է, երբ զույգը դեռ միասին էր։ Թոմփսոնը հանդիպում էր մարզիչ Մարալի Նիկոլսի հետ, որը նրան երեխա է պարգեւել։



© NEWS.am STYLE