Netflix-ը մեկնաբանել է սերիալի նկարահանումների ճանապարհին դերասանների մահվան դեպքը

20:11   21 հունիսի, 2022

Netflix-ի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել երկու դերասանի՝ Ռայմունդո Գարդունիո Քրուզի եւ Խուան Ֆրանսիսկո Գոնսալես Ագիլերայի մահվանից հետո․ միջադեպը տեղի է ունեցել «Ընտրյալի» սերիալի նկարահանումներին գնալու ընթացքում, հայտնում է Deadline-ը։

Ծառայության ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել ավտովթարի արդյունքում մահացածների հարազատներին ու մտերիմներին։ «Մենք խորապես վշտացած ենք ողբերգական վթարի պատճառով, որը խլել է Ռեյ Գարդունիոյի եւ Խուան Ֆրանսիսկո Գոնսալեսի կյանքերը։ Մեր մտքերը մտերիմների հետ են ու նրանց, ովքեր տուժել են այս ողբերագական դեպքի արդյունքում»,- ասված է հայտարարության մեջ։

Երկու մարդ մահացել էր եւ վեցը տուժել էին հունիսի 17-ին, երբ մեքենան, որով նրանք ընթանում էին, վթարի է ենթարկվել Մեքսիկայում։

Netflix-ի նկարագրությունում նշվում է, որ «Ընտրայլը» պատմում է «12-ամյա տղայի մասին, որն իմանում է, որ ինքը վերադարձած Հիսուս Քրիստոսն է, որին վիճակված է փրկել մարդկությանը»։ Նախագիծը հիմնված է Փիթեր Գրոսի եւ Մարկ Միլերի կոմիքսների վրա։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE