Սանդրա Բուլոկը հայտարարել է կարիերայում դադար վերցնելու մտադրության մասին

22:11   21 հունիսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոկը որոշում է կայացրել դադար վերցնել ստեղծագործական կարիերայում։ 57-ամյա դերասանուհու խոսքով՝ ինքն իրեն սպառված է զգում եւ ցանկանում է հանգստանալ, հայտնում է Lenta.ru-ն։

«Ես սպառվել եմ, հոգնել։ Եվ ես այլեւս չեմ կարող ճիշտ, խելամիտ որոշումներ կայացնել»,- հայտարարել է Բուլոկը։ «Ես չեմ ցանկանում ստիպված լինել հարմարվել ինչ-որ մեկի գրաֆիկին, բացի իմից»,- հավելել է նա։

Դերասանուհին սկսել է անհանգստանալ, որ նկարահանումներում ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ իր անձնական կյանքի վրա։

Դերասանուհին երկու որդեգիր երեխա ունի՝ 12-ամյա որդին՝ Լուի Բարդոն եւ 10-ամյա դուստրը՝ Լեյլան։ 2015թ․-ից Բուլոկն ապրում է լուսանկարիչ Բրայան Ռենդալի հետ։



© NEWS.am STYLE