Մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին

00:01   22 հունիսի, 2022

31 տարեկանում մահացել է վրացի երգիչ, ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Մահվան պատճառը չի նշվում։

460x306_0_7309db3a4fd253ce44592052243f3524@800x533_0xac120003_5461131671655831817.jpg (27 KB)

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը Կբիլաշվիլիի հետ զուգերգով է հանդես եկել, սոցիալական ցանցերում գրել է, որ կորցրել է ընկերոջ, կարելի է ասել՝ եղբոր», որը երիտասարդ էր, տաղանդավոր, ինչպես նաեւ մեծ հույսեր եր ներշնչում։

Արտիստը մասնակցել է ռուսական «Առաջին ալիքի» յոթերորդ եթերաշրջանին եւ փուլերից մեկի ընթացքում երգել է հայ երգիչ Նարեկ Գեւորգյանի հետ։



© NEWS.am STYLE