Գեղեցկության թագուհին Բրազիլիայից մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո

14:01   22 հունիսի, 2022

Բրազիլիայից գեղեցկության թագուհին՝ 27-ամյա Գլեյսի Կորեիան, մահացել է երեք ամիս կոմայում գտնվելուց հետո, հայտնում է Daily Mirror-ը։

Գեղեցկության մի քանի տարածաշրջանային մրցույթների հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել ապրիլի 4-ին, երբ արյունահոսություն է սկսել, եւ սրտի կանգ է տեղի ունեցել։ Դրանից հինգ օր առաջ կինը նշագեղձերի հեռացման վիրահատության է ենթարկվել։

Հոգեւորական Լիդիան Ալվես Օլիվեյրան, որը ճանաչում է հանգուցյալի ընտանիքին, հայտնել է, որ Կորեիան երկուսուկես ամիս կոմայում է եղել «առանց ուղեղի նեւրոլոգիական ակտիվության նշանների»։

 



© NEWS.am STYLE