«Հարսանեկան տարազ»․ Իննա Խոջամիրյանի ֆոտոշարքը Սանահին համալիրից

13:35   22 հունիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն արվել է Սանահին համալիրի տարածքում։

Իննա Խոջամիրյան

Կադրերում Իննան հարսանեկան տարազ է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջական են դարձրել զարդերը։ «Հարսանեկան տարազ»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

Իննա Խոջամիրյան

 Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան ուսերի հատվածում բաց բլուզ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Դերասանուհին արձաակել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով՝ վզնոց, գլխաշոր։ «Երազկոտ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Իննան։



© NEWS.am STYLE