Հեյլի Բիբերի դեմ դատական հայց են ներկայացնում․ պատճառը նրա նոր ապրանքանիշն է

13:08   22 հունիսի, 2022

Սուպերմոդել Հեյլի Բիբերին, որը վերջերս ներկայացրել է իր կոսմետիկայի ապրանքնաիշը՝ Rhode, մեղաղրել են գրագողության համար, հայտնում է TMZ-ն։

Պարբերականը հայտնում է, որ նրա ընկերությանը մեղադրում են կանացի հագուստի համանուն խանութի գրագողության համար, որը բացվել է դեռ 2014թ․-ին Ֆիբի Վիկերսի եւ Պուրնա Հանտաուի կողմից։ Ավելին, Rhode NYC ապրանքանիշը պնդում է, որ նույնիկ Հեյլի Բիբերի ընկերության լոգոն շատ է հիշեցնում իրենցը։

Դիզայներները պնդում են, որ Բիբերը փոխի ընկերության անունը։ «Մենք հիանում ենք Հեյլիով եւ որպես գործընկեր նախաձեռնողներ՝ նրան հաջողություն ենք մաղթում։ Բայց նա կարող էր ցանկացած անուն ընտրել իսկ մենք միայն Rhode-ն ունենք։ Նրա որոշումը վնաս է հասցնում մեր բիզնեսին, մեր հաճախորդներին, աշխատակիցներին ու գործընկերներին»,- ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է աղջիկների սոցիալական ցանցերում։ Բիբերներին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ կոնֆլիկտ չի կարող լինել, քանի որ ընկերությունները լիովին տարբեր ապրանք են արտադրում։



© NEWS.am STYLE