Հայտնի է երգիչ Պիեռ Նարցիսի մահվան պատճառը

15:12   22 հունիսի, 2022

Հայտնի երգիչ, «Я шоколадный заяц» հիթի կատարող Պիեռ Նարցիսը մահացել է երիկամների վիրահատության ընթացքում՝ սրտի կանգի հետեւանքով։ Արտիստի մահվան պատճառի մասին հայտնել է Baza-ն։

Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել․ Նարցիսի օրգանիզմը չի դիմացել։

Բժիշկներն արտիտսի մոտ սրտային անբավարարություն են հայտնաբերել։ Հարկավոր էր փոխել նրա սրտի փականը։ Նախքան վիրահատությունը նրան կոմայի մեջ են գցել։

Երաժիշտի օրգանիզմն անզգայացմանը չի դիմացել։



© NEWS.am STYLE