Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա Ջոել Ա. Մարտինը

15:30   22 հունիսի, 2022

Հունիսի 23-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա միջազգայնորեն ճանաչված, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դասական դաշնակահար եւ ջազ կոմպոզիտոր  Ջոել Ա. Մարտինի մենահամերգը:

Կհնչեն Կոմիտասի, այլ հայ կմպոզիտորների ստեղծագործությունների, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ: Մշակումները՝ Ջոել Ա. Մարտինի:

Ջոել Ա. Մարտինի Jazzical Komitas-Passion of Fire ձայնասկավառակը 2022-2023 թթ.. «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն համաշխարհային երաժշտության համար անվանակարգում առաջադրվելու եւ հաղթանակի ճանապարհին է: Երաժիշտը Կոմիտասի երաժշտության մեծ սիրահար է։



© NEWS.am STYLE