Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը

16:12   22 հունիսի, 2022

Լոնդոնում կոսմետոլոգիայի եւ դեմքի պլաստիկ վիրահատության կենտրոնը նշել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը, հայտնում է Unilad-ը։

Բժիշկ Ջուլիան Սիլվան օգտագործել է ոսկե հատման կանոնը՝ գտնելու համար իդեալական դեմք ունեցող մարդուն։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը։ Նա իդեալական համամասնություն ունի, ներառյալ աչքերը, քիթը, շուրթերը, կզակն ու դեմքի ընդհանուր ձեւը։

Դե Սիլվան նաեւ նշել է, որ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը, պարզվում է, իդեալական հոնքեր ունի, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը՝ իդեալական աչքեր, իսկ մոդել էմիլի Ռատակովսկին՝ իդեալական շուրթեր։

 



© NEWS.am STYLE