«Նունեից հետո տպավորություն է, որ վերածնվել եմ»․ Արեւիկ Ուդումյանը՝ դստեր հետ

18:46   23 հունիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արեւիկ Ուդումյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ «Նունեից հետո տպավորություն է, որ վերածնվել եմ՝ հուսալով, որ աղջկական, թիթիզ թեմաները իմ կյանքում ակտուալ կպահի»,- մեկնաբանություններում կատակել է Արեւիկը։

Արեւիկ Ուդումյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սեւ շապիկ էր կրում, բեժ գույնի վերնաշապիկ։ Արեւիկը հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցներ, ժամացույց։



© NEWS.am STYLE