Քիմ Քարդաշյանն արդարացել է Մերիլին Մոնրոյի զգեստի հետ կապված սկանդալի համար

17:19   22 հունիսի, 2022

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է Մերիլին Մոնրոյի զգեստի հետ կապված սկանդալը։ Նա նշել է, որ Met Gala-ի ընթացքում լեգենդար զգեստը կրել է ընդամենը մի քանի րոպե։

Поврежденное платье Мэрилин Монро после того, как его надела Ким Кардашьян

«Ես կարմիր գորգին հայտնել եմ խալաթով ու հողաթափերով․ զգեստը հագել եմ հենց այնտեղ ու բարձրացել աստիճաններով։ Ես զգեստը կրել եմ ընդամենը երեքից չորս րոպե։ Հետո անմիջապես զգեստափոխվել եմ։ Թանգարանի ներկայացուցիչներն ինձ օգնել են այն հագնել ձեռնոցով, մենք միասին ենք աշխատել»,- նշել է Քիմը։

Համացանցում կարծել էին, թե Քիմը փչացրել է զգեստը, սակայն «Ripley’s Believe It or Not!» թանգարանի ներկայացուցիչը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ զգեստն արդեն իսկ վնասված էր։



© NEWS.am STYLE