Էդ Շիրանը խոշոր գումար կստանա հեղինակներից, որոնք նրան մեղադրել են գրագողության համար

14:15   23 հունիսի, 2022

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հաղթել է «Shape of You» կոմպոզիցիայի հեղինակային իրավունքների վերաբերյալ աղմկոտ դտական գործը։ Երգչին եւ նրա փաստաբաններին կփոխհատուցեն դատական ծախսերը 916 հազար ֆուտ ստերլինգի չափով, հայտնում է NME-ն։

«Այդ գումարը կազմում է Շիրանի դատական ծախսերի մոտ 90 տոկոսը»,- նշում է պարբերականը։

Այս տարվա ապրիլին դատարանը որոշել է, որ Շիրանի «Shape of You» երգը կրկնօրինակված չէ Սամի Չոկրիի՝ 2015թ․-ի «Oh Why» կոմպոզիցիայից։ Երգիչը նշել է, որ նույնիսկ չի լսել Չոկրիի երգը։

Դատարանի որոշումից հետո Շիրանը հայտարարություն է հրապարակել, որում խոսել է հայցեր ներկայացնելու «մշակույթի» մասին, երբ դրա համար նույնիսկ հիմքեր չկան։ «Դա վնասում է ոլորտին»,- ընդգծել է երգիչը։

Շիրանը դեռ դատական վեճ ունի «Thinking Out Loud» երգի կրկնօրինակման վերաբերյալ։ 2016թ․-ին արտիստն արտադական կարգով լուծել է «Photograph» երգի վերաբերյալ խնդիրը։

 



© NEWS.am STYLE