Բրեդ Փիթը խոստովանել է, որ անանուն հարբեցողների ակումբ է հաճախել  

13:12   23 հունիսի, 2022

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո անանուն հարբեցողների ակումբ է հաճախել։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է «GQ» ամսագիրը։

«Ես տղամարդկանց լավ խումբ ունեի, շատ փակ ու ընտրողական մոտեցում ցուցաբերող, այնպես որ, դա անվտանգ էր»,- հիշել է նա։

Փիթը մտավախություն է ունեցել, որ խմբերում կգտնվեն մարդիկ, որոնք կձայնագրեն իր խոսքերը։ Նա նշել է, որ նման իրավիճակի բախվել է Ֆիլի Սեյմուր Հոֆմանը, որը 2014թ․-ին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։

Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014թ․-ի օգոստոսին, 2016թ,-ին դերասանուհին դիմել է ամուսնալուծության համար։ Նշվում էր, որ նա որոշել է նման քայլի դիմել Փիթի՝ երեխաներին դաստիարակելու մեթոդների հետ կապված անհամաձայնության պատճառով։

 



© NEWS.am STYLE