«Ուժեղ կինը հավատարիմ է մնում ինքն իրեն»․ Ծովինար Մարտիրոսյան (ֆոտո)

17:43   23 հունիսի, 2022

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ծովինար Մարտիրոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ուժեղ կինը հավատարիմ է մնում ինքն իրեն: Նա չի թաքցնում իր զգացմունքները, չի վախենում, որ դրանք չափազանց շատ կլինեն, քանի որ գիտի, որ ինքն իրական է, այնպիսին, ինչպիսին որ կա, ու գնահատում է դա»,- գրել է նա։

280649770_168917835510762_2233861596822030663_n.jpg (168 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Ծովինարը կրում էր կապույտ բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։  «Ընկերացիր քո հետ, լսիր ներքին ձայնիդ ու հավատա նրան: Նա քեզ ամեն ինչը ճշմարիտ կասի», - հրապարակումը մեկնաբանել էր դերասան Նարեկ Հայկազյանի կինը։



© NEWS.am STYLE