«Սյունիք անունով հեքիաթ»․ Իննա Խոջամիրյան (ֆոտո)

12:39   23 հունիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սյունիքում։

Իննա Խոջամիրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իննան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի ու սպորտային կոշիկի հետ։ «Սյունիք անունով հեքիաթ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Իննա Խոջամիրյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքում Իննան հարսանեկան տարազ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը։ «Հարսանեկան տարազ»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։

 

 



© NEWS.am STYLE