Բրեդ Փիթը հայտնել է, որ մոտ է իր կարիերայի ավարտին

15:12   23 հունիսի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը «GQ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ հասունացել է ստեղծագործական կարիերան ավարտելու ժամանակը։

«Կարծում եմ՝ սպառված եմ։ Վերջին կիսամյակը կամ եռամսյակը։ Ինչպիսի՞ն կլինի։ Եվ ինչպե՞ս եմ ցանկանում ես այն ծրագրել»,- խոստովանել է նա։

Փիթն ընդգծել է, որ հիմա ավելի շատ կենտրոնացած է պրոդյուսերի գործունեության վրա։ Ընդ որում, նա ձգտում է աջակցել ինչպես սկսնակ ռեժիսորներին, այնպես էլ հնչեղ անուններով կինեմատոգրաֆիստներին։



© NEWS.am STYLE