Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը

12:14   23 հունիսի, 2022

48 տարեկանում մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս երգիչ Յուրի Շատունովը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով արտիստի համերգային տնօրեն Արկադի Կուդրյաշովի խոսքերը։  

Կուդրյաշովն ընդգծել է, որ երգիչը մահացել է լայնածավալ ինֆարկտից հետո։

«Այսօր գիշեր շտապօգնության մեքենայում Յուրիի սիրտը կանգ է առել»,- ասել է նա։



© NEWS.am STYLE