«Իմ հոգու ընկերը»․ Արմինկայի եւ Ավետ Բարսեղյանի ջերմ լուսանկարը

14:39   23 հունիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։

Արմինկա Ավետ Բարսեղյան

Օրեր առաջ երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, Հայաստան է ժամանել եւ սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար պատմում է հայրենիք կատարած այցի մասին։ Լուսանկարում Ավետն ու Արմինկան ջերմ գրկախառնված են։ «Իմ հոգու ընկերը՝ Ավոս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Արմինկա

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երիտասարդ մայրիկը վարդագույն շապիկ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ «Բարի օր Երեւանի սրտից»,-  հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE