Ոճային աքսեսուարներ․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

22:39   23 հունիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Աստղիկ Սաֆարյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը համադրել է կապույտ պիջակի հետ։ Աստղիկը հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել ոճային աքսեսուարները։ «Բարի գիշեր»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աստղիկը սպիտակ շորտ էր կրում, որը համադրել էր կապույտ տոպի ու վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Սիրուն օր բոլորիս»,- հրապարակումը կարճ մակագրել էր Աստղիկը՝ օգտագործելով «ոճ», «Երեւան», «street style» հեշթեգերը։



© NEWS.am STYLE