«Սովորիր սպասել»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

21:43   24 հունիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Թամարա Գեւորգյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է գոտու հետ։ Թամարան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Աստծո մոտ ամեն ինչ ճիշտ ժամանակին է, սովորիր սպասել»,- մեկնաբանություններում գրել է նա։

Թամարա Գեւորգյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Թամարան սեւ հագուստ էր կրում։ Մոսկվա օր 1: Հանդիպեցի ձուկիկների հետ: Զբոսնեցի Մոսկովյան մի քանի այգիներում։ Հիացա թե՜ մաքրությամբ թե՛ գեղեցկությամբ։ Սրճեցի հայտնի Մոսվա Սիթիի երկնաքերներից մեկի 83-րդ հարկում։ Եղանակը Մոսկվայում ինձ համար չափազանց վատն է։ Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ կարողանում ապրել առանց արևի։  Բայց 3 օր է՝ արև է, ու անձրև գրեթե չկա։ Ես իմ բաժին արևն ինձ հետ բերել եմ։ Եթե ասեմ, որ հիացած եմ այն Մոսկվայով, որը տեսա առաջին օրը, կստեմ: Այ երկրորդ օրը ես իմ տեղա գտա Մոսկվայում։ Դրա մասին ավելի ուշ կպատմեմ»,- գրել էր Թամարան։

 



© NEWS.am STYLE