«Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)

18:42   25 հունիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Օլյա Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Օլյան վառ կարմիր տաբատ ու վերնաշապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու վառ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել սեւ պայուսակը։ «Կարծիք կա, թե հաջողությունը նրանց է ժպտում, ովքեր վաղ են արթանանում։ Ոչ, հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»,- մեկնաբանություններում գրել է Օլյան։

286279768_2240694616086399_3042084292621946987_n.jpg (151 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Օլյան վառ նարնջագույն, մեջքի հատվածում բաց զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով է։ «Եթե պարզապես ժպտաս, ապա կհասկանաս, որ կյանքը դեռ արժեքավոր է», - հրապարակումը մեկնաբանել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE