Սեռական բռնության համար մեղադրվող ռեժիսորը տնային կալանքի տակ է

18:12   23 հունիսի, 2022

Իտալիայում դատարանը սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Հագիսի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, հայտնում է Variety-ն։

Կինոգործչին մեղադրում են օտարերկրացի կնոջ նկատմամբ սեռական բռնության եւ նրան ծանրացնող հանգամանքներում մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

Դատական նիստի ընթացքում Հագիսը հայտարարել է, որ կնոջ հետ սեռական հարաբերությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Դատավորը որոշել է, որ սցենարիստը պետք է մնա Օստունիի հյուրանոցում։

Հագիստի փաստաբան Միկելե Լաֆորջան ընդգծել է, որ իր վստահորդը հերքում է մեղադրանքներն ու հույս ունի, որ «արդարությունը կվերականգնվի, եւ նրան կվերադարձնեն իր ազատությունը»։

 



© NEWS.am STYLE