Ոճային մայրիկ․ Արեւիկ Ալավերդյանի լուսանկարը

16:45   25 հունիսի, 2022

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Արեւիկ Ալավերդյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը լայն տաբատ է կրում եւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Երբ վստահ ես, թե ինչ ես դնում սեղանին, ստիպված չես ինչ-որ մեկին համոզել կամ խնդրել նստել ու ուտել»,- մեկնաբանություններում գրել է նա։

288464111_160940206458696_6500955644467331023_n(1).jpg (267 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր որդու հետ։ Նա սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի, մուգ գույնի վերարկուի հետ։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էւն թրենդային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Իմ մեծ սիրո հետ»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Արեւիկը։



© NEWS.am STYLE