«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայք Ջեյ Ֆոքսը պատվավոր «Օսկարի» կարժանանա

19:22   23 հունիսի, 2022

Դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսը հումանիզմի հարցում ունեցած ներդրման համար «Օսկար» պատվավոր մրցանակ կստանա, հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Մայքլ Ջ․ Ֆոքսի կողմից Պարկինսոնի հիվանդության ուսումնասիրության անխոնջ քարոզչությունը՝ զուգակցված նրա անսահման լավատեսությամբ, միլիոնավոր մարդկանց ապագայի փոփոխության վրա մի մարդու ազդեցության օրինակ է»,- ասված է կինեմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հայտարարությունում։

Պատվավոր «Օսկարը» հանձնվում է ոչ թե կոնկրետ ֆիլմի, այլ կինոարվեստի ոլորտում ընդհանուր ներդման եւ կարիերայի ընթացքում վաստակի համար։

Դերասանը Պարկինսոնի հիվանդության առաջին նշանները նկատել է 1990թ․-ին՝ 29 տարեկանում։ Մեկ տարի անց նրա մոտ ախտորոշվել է հիվանդությունը, սակայն նա հերքում էր դա, ինչի հետեւանքով ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել։

 



© NEWS.am STYLE