Ռեգե Ժան Փեյջը մեկնաբանել է լուրերը, թե կրկին նկարահանվելու է «Բրիջերթոններ» սերիալում

20:12   23 հունիսի, 2022

Բրիտանացի դերասան Ռեգե Ժան Փեյջը մեկնաբանել է լուրերը, որ դուքս Գստինգսի դերով վերադառնալու է «Բրիջերթոններ» սերիալ։ 

Դերասանի խոսքով՝ ինքը սերիալի երրորդ եթերաշրջանում ներգրավված չի լինի։

«Ի դեպ, ոչ, ես չեմ պատրաստվում շոու վերադառնալ․ թերթերը հորինել են դա»,- սոցիալական ցանցերում գրել է նա։

Դերասանը, հիշեցնենք, հուզիչ կերպով է հրաժեշտ տվել իր դերին։ «Ճամփորդություն ամբողջ կյանքի համար։ Քո դուքսը լինելն ինձ համար բացարձակ հաճույք էր ու առավելություն։ Ընտանիքին միանալ ոչ միայն էկրանին, այլեւ դրա սահմաններից դուրս։ Մեր անհավանական ստեղծագործ ու առատաձեռն դերասանական կազմը, թիմը, երկրպագուները․․․ այս ամենը գերազանցել է այն, ինչ ես կարող էի պատկերացնել։ Սերն իրական է ու միայն կմեծանա»։

 Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE