Ամերիկացի մոդելն ինքնասպանություն է գործել

22:12   23 հունիսի, 2022

ԱՄՆ-ից մոդել Նիսե Վայդհոֆերն իքնանսպանություն է գործել։ Այս մասին աղջկա հարազատները հայտնել են The Sun-ին։

Ինքնասպանություն գործելուց առաջ 31-ամյա մոդելն իր ինստագրամյան էջից ջնջել է գրեթե բոլոր լուսանկարները։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Նիսեն միշտ անկեղծորեն հետեւորդներին պատմել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին եւ օգնել նրանց, ովքեր բարդ շրջան են ապրել։

Վայդհոֆերի հարազատները նրան նկարագրում են որպես «գեղեցիկ ու բարի, զգացմունքային ու զվարճալի»։ Նրանք հավելել են, որ իրենց համար շատ ցավոտ է, սակայն իրենց իրենց մխիթարում են նրանով, որ Նիսեն «վերջապես հանգստացել է ու վերամիավորվել» հոր, տատիկի ու պապիկի հետ։

Ի հիշատակ Նիսե Վայդհոֆերի կստեղծվի «Խաղաղություն Նիսեից» հասարակական կազմակերպությունը, որը տեղեկատվություն կտարածի հոգեկան առողջության մասին եւ գումար կհավաքի հոգեբանական խնդիրների ուսումնասիրության համար։

 

 



© NEWS.am STYLE