Նատալյա Օրեյրոն կտրուկ փոխել է ոճը

23:12   23 հունիսի, 2022

Արգենտինացի դերասանուհի Նատալյա Օրեյրոն, որը վերջերս ռուսական քաղաքացիություն է ստացել, փոխվել է անճանաչելիության աստիճանի։ «Սուրբ Էվիտա» ժապավենում դերի համար դերասանուհին շիկահեր է դարձել, եւ պարզվում է՝ բաց գույնի մազերը շատ են սազում նրան։

«Սուրբ Էվիտա» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս շաբաթ՝ հունիսի 26-ին։ Օրեյրոն դրանում կխաղա Արգենտինայի նախկին առաջին տիկին Էվա Պերոնի դերը։



© NEWS.am STYLE