«Կասկադի աստիճանները նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)

23:53   24 հունիսի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Քրիստինա-] Կարապետյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է դեղին բլուզի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով պայուսակով։ «Կասկադի աստիճանները միշտ նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ, ինչքան վերեւ ես բարձրանում, (կյանքում հոգեպես) այնքան տեսարանը ավելի սիրուն է դառնում»,- գրել է նա։

Քրիստինա Կարապետյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Քրիտսինան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Նա մարզակոշիկ էր ընտրել։ Դերասանուհին արձակել էր մազերն ու հրապարակումը կարճ մակագրել․ «Ծննդյան տոն»։



© NEWS.am STYLE