«Ամառ, արեւ, բարձր տրամադրություն»․ Անիտա Ավետիսյանի ֆոտոշարքը լողավազանից

20:43   24 հունիսի, 2022

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Անիտա Ավետիսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են լողավազանում։ Դերասանուհին վարդագույն հագուստ է ընտրել։ «Ամառ, արեւ, բարձր տրամադրություն... ժամանակն է վայելելու կյանքի ողջ գեղեցկությունը»,- մեկնաբանություններում գրել է Անիտան։

Անիտա Ավետիսյան

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Անիտան հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE