Գելա Մեսխին ցանկանում է կրկին ամուսնանալ Եկատերինա Կլիմովայի հետ, որից բաժանվել է երեք տարի առաջ

11:32   24 հունիսի, 2022

Դերասան Գելա Մեսխիի ծանոթները լրագրողներին հայտնել են, որ նա ակտիվորեն փորձում է վերադարձնել նախկին կնոջը՝ Եկատերինա Կլիմովային։

Ինսայդերի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո դերասանը վերագնահատել է արժեքները, իսկ նախկին ամուսնների հարաբերություններն էականորեն լավացել են։

«Կարծում եմ՝ Մեսխին վերագնահատել է ամեն ինչ եւ «վերադաստիարակվել»։ Նա մեծացել է, իսկական տղամարդ դարձել։ Հնարավոր է՝ նրանք կրկին ամուսին ու կին դառնան։ Իմ կարծիքով՝ նրանք նախկինի նման սիրում են իրար»,- կարծում է արտիստների ընկերը։

Դերասաններն ամուսնալուծվել են 2019թ․-ին։ Ամուսնալուծությունը խաղաղ է եղել, առանց սկանդալների։ Բաժանումը նախաձեռնբել է Կլիմովան, սակայն արտիստները մինչ այժմ չեն նշում պատճառը։

Լուսանկարը՝ Վյաչեսլավ Պրոկոֆեւ/«ՏԱՍՍ»



© NEWS.am STYLE