Առնոլդ Շվարցենեգերի կինը ստացել է դերասանի ունեցվածքի կեսը

12:02   24 հունիսի, 2022

Առնոլդ Շվարցենեգերի նախկին կինը՝ Մարիա Շրայվերը, ամուսնալուծությունից հետո ստացել է դերասանի ունեցվածքի կեսը, ներառյալ խնայած թոշակը։ 66-ամյա Արնին, դատարանի որոշմամբ, իրավունք ունի ստանալու գումարի կեսը, որը 74-ամյա դերասանը վաստակել է իրենց համատեղ կյանքի ընթացքում։ Այս մասին հայտնում է US Magazine-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը եւ Մարիա Շրայվերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2021թ․-ին՝ բաժանվելուց 10 տարի անց։ Լրատվամիջոցները գրում էին, որ նրանց ամուսնալուծությունը ձգձգվում էր համատեղ վաստակած ունեցվածքը (այն գնահատվում էր 400 միլիոն դոլար) կիսելու հետ կապված բարդությունների, ինչպես նաեւ «կողմերի մոտիվացիայի բացակայության» պատճառով։



© NEWS.am STYLE