Մեկնարկել են «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները (վիդեո)

13:09   24 հունիսի, 2022

Աթենքում մեկնարկել են «Իմ մեծ հունական հարսանիքը 3» ֆիլմի նկարահանումները։ Հոլովակը հրապարակվել է դերասանուհի Նիա Վարդալոսի ինստագրամյան էջում։ Վերդալոսը կրկին կխաղա Տուլա Պարտակալոսի դերը, ինչպես նաեւ կլինի ժապավենի ռեժիսորը։

View this post on Instagram

A post shared by Nia Vardalos (@niavardalos)

Ըստ լուրերի՝ նոր ֆիլմի հերոսները կնշեն Տուլայի դստեր ու նրա ամուսնու՝ Իենի հարսանիքը։ Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2002թ․-ին եւ առաջադրվել է «Օսկարի» լավագույն օրիգինալ սցենարի համար։ Ժապավենն իսկական հիթ է դարձել եւ համաշխարհային վարձույթում 368,7 միլիոն դոլար վաստակել։

Սիքվելը թողարկվել է 2016թ․-ին եւ 90,6 միլիոն դոլար հավաքել։ Երրորդ մասի թողարկման հստակ ժամկետը չի նշվում։



© NEWS.am STYLE