«Փարիզի մասին պետք չէ խոսել. Փարիզը պետք է զգալ»․ Անահիտ Կիրակոսյան (ֆոտո)

15:49   24 հունիսի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում։

View this post on Instagram

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անահիտը կարմիր հագուստ է կրում՝ տաբատ եւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ է կրում։ «Փարիզի մասին պետք չէ խոսել... Փարիզը պետք է զգալ...»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial)

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարներն արվել էին Բրյուսելում։ «Բրյուսելում զգացի Եվրոպայի բոլոր գույները՝ ամեն ինչից մի քիչ մի քիչ։ Մի քիչ Փարիզ, մի քիչ Վիեննա, համեմում ես Նիդեռլանդներով ու ամենին խառնում ամենաքաղցր ու ամենաիսկական բելգիական շոկոլադը....»,- մեկնաբանություններում գրել էր Անահիտը։



© NEWS.am STYLE