Բիլի Այլիշը խոստովանել է, որ «Coachella»-ի ընթացքում դուբլյորի օգնությանն է դիմել

15:12   24 հունիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Apple Music 1-ին տված հարցազրույցում պատնել է, որ «Coachella» փառատոնի ընթացքում իր կրկնօրինակի օգնությանն է դիմել։

««Coachella» փառատոնի սկզբում ես դուբյլոր եմ ունցել՝ շոուին իմ պարողներից մեկը։ Ես նրան հագցրել եմ իմ հագուստը, որով մինչ այդ բեմ էի դուրս գալիս։ Մենք սեւ կեղծամ ունեինք, արեւապաշտպան ակնոց, եւ նա կրում էր իմ կոշիկներն ու գուլպաները»,- ասել է նա։

Այլիշն ընդգծել է, որ երկրպագուները ոչինչ չեն նկատել․ «Բոլորը կարծում էին, թե ես եմ։ Ոչ ոք գլխի չի ընկել, որ ես չէի, ոչ ոք չգիտեր այդ մասին»։



© NEWS.am STYLE