Սենեգալցի բլոգերը դարձել է ամենահանրաճանաչը Տիկտոկում

16:12   24 հունիսի, 2022

Իտալիայում ապրող վիդեոբլոգեր Հաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է դարձել՝ առաջ անցնելով ամերիկացի Չառլի Դամելիոյից։

Հաբի Լեյմիին հաջողվել է 142,6 միլիոն հետեւորդ հավաքել սրամիտ հոլովակների շնորհիվ, որոնցում նա «գաղնտազերծում» է հայտնի հնարքերը Տիկտոկից։ Հաբին պատահմամբ է հայտնի դարձել․ 2020թ․-ի գարնանը նա համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը ֆաբրիկայում։

Երիտասարդը ձանձրույթի պատճառով սկսել է կարճ հոլովակներ նկարահանել, որոնցում ծաղրում էր հայտնի, բայց նաեւ անօգուտ հնարքները։ Նա մի քանի ամսվա ընթացքում դարձել է TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը․ այսօր նրա էջին բաժանորդագրված է 107 միլիոն մարդ։ Լեյմի հայտնությունը շատ իմաստներով ֆենոմենալ է․ նա պրոդյուսերների ու մարկետոլոգների թիմ չունի, երբեք գովազդի չի դիմել եւ արհեստականորեն հետեւորդների չի ավելացրել։

 



© NEWS.am STYLE