«Գեղեցիկ մայրիկ»․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը

22:41   25 հունիսի, 2022

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Մարտա Կիրակոսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում ու մոխրագույն բլուզ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերը։ Մարտան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ մայրիկ»։

Մարտա Կիրակոսյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մարտան սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր կանաչ տաբատի ու վերնաշապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հագուստը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար նախընտրել։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Միշտ տարբերվող»։

 



© NEWS.am STYLE